Լրահոս կանանց համար
Կինն ու շրթներկը
Շուրթերը ամենանկատելի և գրավիչ մասերից մեկն են, և շրթներկը կոչված է այն իդելական դարձնելու, ընդգծելու յուրահատկությունն ու յուրօրինակությունը, թաքցնելու թերությունն ու դյութելու տղամարդուն: Դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա երկար նայել կնոջ աչքերի մեջ և ակամայից հայացքը չի սահեցնի դեպի կնոջ շուրթերը...
Շրթներկը, ինչպես նաև այլ կոսմետիկ միջոցներն ի հայտ են եկել հին Եգիպտոսում։ Եգիպտուհիներն այնքան էին սիրում այս կոսմետիկ միջոցը, որ նույնիսկ հանգուցյալի հետ էին շրթներկ դնում, որպեսզի մեռյալների աշխարհում անգամ հանգուցյալը փայլեր։
ՇՐԹՆԵՐԿԸ ԵՎ ԿՆՈՋ ԽԱՌՆՎԱԾՔԸ
Շրթներկի գագաթը հարթ է և կլորացած: Այս շրթներկի «տիրուհին» չի սիրում թափթփվածությունը, յուրաքանչյուր մանրուք գրգռում է նրան: Զուգընկերոջը խորհուրդ է տրվում լինել նրա հետ սիրալիր, երգել սերենադներ, նվիրել ծաղիկներ:
Շրթներկի վերնամասը սրացած է մատիտի նման: Սա նշան է ինքնահավանության և գոռոզության: Այս ձևի գերակշռությունը հատուկ է շրջապատի հետ դժվարությամբ շփվող կանանց մոտ, սակայն նա համարվում է կատարյալ կին իր ամուսնու համար:
Շրթներկի գագաթը հորիզոնական է: Այս շրթներկն օգտագործողը լավատես է, կյանքով լեցուն, ուղղամիտ, շատ է սիրում երեխաներին: Կողմնակիցն է ճշմարտության և երբեմն բացահայտում է «անընդունելի» փաստեր:
Շրթներկի գագաթը շեղ է: Ձեր առջև երևակայող կին է` ով ունի ահռելի ծրագրեր, բայց նրանցից չնչին մասն է իրականություն դառնում: Մտերիմ ընկերուհիների հանդեպ ներողամիտ է, սակայն տղամարդկանց շրջապատը գերադասում է կանանցից:
Շրթներկը կոնուսաձև է: Այս կինը քայլում է կյանքին ընդառաջ, դժվարությունները փորձում է հարթել ինքն իրենով` առանց որևիցէ մեկի օգնության: Նպատակասլաց է, կյանքը նրա համար գեղեցիկ նվեր է, ինչն էլ պետք է հաճույքով «օգտագործել»:
Շրթներկի գագաթը կարծես դեպի ներքև է: Ձեր առջև պրակտիկ, ծանրակշիռ կին է, ով չի սիրում մանրանալ և հստակ գիտի` ինչ է ուզում:
ՇՈՒՐԹԵՐԻ ԽՆԱՄՔԸ և ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄԸ
Դիմահարդարվելիս շրթներկն օգտագործում են ամենավերջում, որովհետև այն պետք է համադրել օգտագործված բոլոր գույների հետ։ Շրթներկի ճիշտ օգտագործումը դեմքին հաղորդում է թարմություն և խնամվածություն։ Շրթներկի ճիշտ օգտագործման առաջին նախապայմանը խնամված շրթունքներն են։
Գոյություն ունեն դրանք խնամելու հատուկ կոսմետիկ միջոցներ, որոնք հարթեցնում են շուրթերի մաշկը` դրանց տալով առողջ գույն։ Բացի այդ, գոյություն ունի ժողովրդական հին, բայց միշտ արդիական միջոց. լոգանք ընդունելուց առաջ անհրաժեշտ է շուրթերին մեղր քսել։ Լոգանքից հետո թրջում եք սրբիչի ծայրը և մաքրում-հանում շրթունքների անկենդան շերտը։ Արդյունքում ձեր շուրթերը ձեռք կբերեն առողջ գույն և փափկություն։ Քանի որ շրթունքները ծերության առաջին մատնիչներն են, անհրաժեշտ է մշտապես խնամել դրանք։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել շրթներկը մաքրող հատուկ հեղուկներ։
Ինչպե՞ս տարբերել որակյալ շրթներկը վատորակից
Որակյալ շրթներկը պետք է լինի փափուկ, շրթունքների վրա նստի հավասարաչափ և չծորա։ Վատորակ շրթներկի մասին խոսում են շրթներկի կոտրվելը, չորությունը և վատ հոտը։ Շրթներկի գույնն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել դեմքի գույնը։ Որքան մուգ է մաշկը, այնքան ավելի մուգ պետք է լինի շրթներկը և` հակառակը։ Սակայն շրթներկի գույնը որոշելու ամենաճիշտ միջոցը այն առավոտյան` նախքան դիմահարդարվելն օգտագործելն է։
Եթե ցանկանում եք ունենալ հաստ շրթունքներ, օգտագործեք մենթոլ պարունակող շրթներկեր, որոնք տեսողականորեն հաստացնում են շրթունքները։ Եթե ցանկանում եք, որ շրթներկն ավելի վառ գույնով արտահայտվի, անհրաժեշտ է դրանից առաջ քսել տոնային կրեմ։ Շրթունքներին անփայլ տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է շրթներկից առաջ մի քիչ դիմափոշի օգտագործել։ Շուրթերը եզրագծող մատիտը պետք է շրթներկից մեկ տոն մուգ լինի։ Նախապես շրթունքները եզրագծելը հեշտացնում է շրթներկ քսելը։
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն